Ղազախստանում բեռնատար մեքենայի և փոքր ավտոբուսի բախման հետևանքով Ղազախստանի Կարագանդայի շրջանում զոհվել է Ղրղըզստանի 16 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում կատարելով Ղազախստանի ԱԻՆ-ին։
«Ավտովթարի հետևանքով փոքր ավտոբուսի վարորդն ու 15 ուղևորները (բոլորը Ղրղըզստանի քաղաքացի) զոհվել են տեղում, բեռնատարի վարորդը և ևս 2 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բալխաշի հիվանդանոց»,- ասել են արտակարգ իրավիճակների նախարարությունում։











































