Ժողովրդական կուսակցության առաջնորդ Բորիս Թադիչը Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տանում ձայների 25,33 %-ով: Ներկա պահին Հանրապետական ընտրական հանձնաժողովը մշակել է ընտրատեղամասերի 97,69 %-ի տվյալները։ Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Երկրորդ տեղում է ընդդիմադիր Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավար Թոմիսլավ Նիկոլիչը` 24,99 % ձայներով: Առաջին երկու թեկնածուների միջև ձայների տարբերությունը 13 հազար է:
Թեկնածուներից ոչ ոք 50 %-ից ավել ձայն չի հավաքել, այդ իսկ պատճառով Թադիչը և Նիկոլիչը մայիսի 20-ին կհանդիպեն ընտրությունների երկրորդ փուլում:
Հիշեցնենք, որ հաղթանակի համար պայքարում էին 12 թեկնածուներ: Ընտրությանը մասնակցել է ընտրողների 57,87 %-ը: Ընտրությունների վերջնական արդյունքներն ընտրական հանձնաժողովը պետք է հայտնի քվեարկության ավարտից հետո 96 ժամվա ընթացքում:









































