Facebook սոցիալական ցանցն այսուհետ թույլ է տալու, որպեսզի իր կոմերցիոն գործընկերներն օգտագործեն Facebook-ի օգտատերերի կարգավիճակները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գովազդատուները հնարավորություն կունենան վերցնելու այն կարգախոսները, որտեղ նշված է տվյալ բրենդը կամ ապրանքանիշը: Եթե, օրինակ, դուք գրել եք Coca-Cola ընկերության մասին, ապա այդ ընկերությունը կարող է վերցնել ձեր կարգավիճակը և այն տեղադրել ձեր ընկերների էջի աջ մասում՝ Sponsored Story հավելվածում: Սակայն այդ ընկերությանն արգելված է օգտագործել այն կարգավիճակները, որոնք եղել են փակ խմբերում: