Երբ խոսքը Բեյոնսեի և Ջեյ-Զիի դստեր` Բլու Այվիի մասին է, բոլորը գիտեն, որ երեխան կարող է ունենալ այն ամենն, ինչ ցանկանում է: Երեխայի հայրը նույնպես դա գիտկացում է և Oprah’s Master Class: Special Edition-ի ժամանակ նա ընդունել է, որ երեխան կարող է մեծանալ որպես փոքրիկ «պրիմադոննա»:
MTV-ն հայտնում է, որ երգիչը հաղորդման ընթացքում խոսել է երեխային դաստիարակելու վերաբերյալ իր ունեցած անհանգստությունների մասին: Նա ասել է, որ, ամենայն հավանականությամբ, կհիշի այն ամենն, ինչ իրեն սովորեցրել է իր մայրը, բայց խոստովանել է, որ կարծում է, թե ունենալու է «երես առած» փորքիկ երեխա:










































