Կոլումբիայում Կսավեր Անտոնիո Կալլե Սերնան, ով առավել հայտնի է Կոմբա մականունով, Արուբա կղզում ուրբաթ օրը հանձնվել է թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության գործակալներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կոմբան մեղադրվում է 2008 թվականին մեկ այլ նարկոբարոնի` Ուիլբեր Վարելի սպանության մեջ: Կոմբան ցանկացել է տիրանալ նրա թմրանյութերի մաքսանենգության ցանցին:
Կոմբային տեղափոխել են Նյու Յորք, որտեղ էլ տեղի կունենա դատը:








































