30 տարեկանին մոտ կանայք և տղամարդիկ առավել անբավարարված են իրենց սեռական կյանքից, քան տարիքային ցանկացած այլ խմբի ներկայացուցիչներ:
Daily Mail-ը գրում է, որ ֆինանսական խնդիրներն ու երեխաներին խնամելու սթրեսը պատճառ են հանդիսանում կրքի վերացման համար: Սա բացահայտվել է նոր հարցումների միջոցով:
Սակայն այդ տարիքի մարդիկ չպետք է հուսահատվեն, քանի որ, ըստ հետազոտության, լավագույն սեքս լինում է 50-ին մոտ մարդկանց մոտ, իսկ սեռական վստահությունն իր գագաթնակետին է հասնում արդեն 60-69 տարեկանում:
The Sex Census 2012-ը, որում ներգրավված են եղել 25000 մասնակիցներ, բացահայտել է, որ 30-39 տարեկան կանանց և տղամարդկանց 25 տոկոսը գոհ չէ իր սեռական կյանքից:









































