Goal.com-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը:
Լրատվամիջոցներում վաղուց արդեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ բրազիլացին ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի թիմը, քանի որ նա այդպես էլ չկարողացավ տեղ գտնել «արքայական ակումբ»-ի մեկնարկային կազմում: Բայց ֆուտբոլիստը պատրաստվում է պայքարել խաղաժամանակ ստանալու համար և շատ է ցանկանում հետագայում նունպես հանդես գալ «Ռեալ»-ում:
«Պայմանագրիս ժամկետը լրանում է 3 տարուց, և ես ցանկանում եմ մնալ Մադրիդում ու իմ ներդրումն ունենալ թիմի ապագա հաջողություններում: Լա Լիգայի չեմպիոնի կոչումը մեծ ձեռքբերում է իմ մարզական կարիերայում»,- հայտարարել է բրազիլացի կիսապաշտպանը:
Կակայի խոսքերով՝ այն, որ ինքը չի ընդգրկվում մեկնարկային կազմում լավ խթան է հանդիսանում իր համար:








































