WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (42-2) և WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամի (34-3) մենամարտը կարող է կայանալ օգոստոսի 25-ին:
Ենթադրվում է, որ մենամարտը կարող է տեղի ունենալ գերմանական 3 քաղաքներից մեկում` Բեռլինում, Համբուրգում կամ Մագդեբուրգում:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկներն իրենց վերջին մենամարտերն ավարտել են հաղթանակով` մրցավարների միաձայն որոշմամբ: Աբրահամը պարտության էր մատնել Պյոտր Վիլչևսկուն, իսկ Շտիգլիցն առավելության էր հասել Նադեր Համդանի հետ մենամարտում: