Չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնս-կրտսերը (55-8-0, 40 КО) հայտարարել է, որ ցանկանում է իր հաջորդ մենամարտն անցկացնել ընթացիկ տարվա հուլիսին: Ամերիկացին հուսով է նվաճել առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Ես ռինգ կվերադառնամ հուլիսին: Մրցակիցս առայժմ որոշված չէ: 2012 թվականի վերջին ես կնվաճեմ առաջին ծանր քաշային կարգի չեմպիոնի կոչումը»,- Ջոնսին մեջբերում է ESPN.
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկն իր վերջին մենամարտն անցկացրել է 2011 թվականի դեկտեմբերին` մրցավարների միաձայն որոշմամբ՝ առավելության հասնելով Մաքս Ալեքսանդերի նկատմամբ: