«Մերսեդես» թիմը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքել «ֆորմուլա-1»-ը: Հիշեցնենք, որ «Մերսեդես»-ը հրաժարվում է ստորագրել նոր «Համաձայնության պայմանգիր»-ը` պահանջելով ավելի մեծ հավելավճարներ առաջնությանը մասնակցելու համար:
«Մերսեդես»-ի ղեկավարությունը պնդում է, որ թիմը «Տրիլլեր»-ի ժամանակաշրջանից հետո տարել է 80 հաղթանակ, այն դեպքում, երբ «Ֆորմուլա-1»-ի պրոմոութեր Բերնի Էքլսթոունի կարծիքով՝ թիմը տարել է ընդամենը 1 հաղթանակ: Ըստ Էքլսթունի` «Մերսեդես»-ի նման պահվածքն առնվազն անընդունելի է:
The Times պարբերականի թղթակից Քևին Իսոնի հավաստմամբ` գերմանական թիմը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքել «արքայական ավտոարշավը», ինչը մոտ 20 %-ով կնվազեցնի «Ֆորմուլա-1»-ի բաժնետոմսերի արժեքը ֆինանսական բորսայում: