«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում առայժմ ձեռնպահ են մնում հետագա զարգացումների վերաբերյալ որևէ հարցի շուրջ խոսել: Կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ դեռ պետք է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ իրենք քննարկեն ընտրությունների ընթացքը և արդյունքները ու, ըստ այդմ, միասնական տեսակետ ձևավորեն:
Զոհրաբյանն իր սեփական կարծիքն իհարկե ունի ընտրական գործընթացների և արդյունքների վերաբերյալ, բայց անգամ այն բարձրաձայնել չի շտապում. «Կուսակցության նախագահի հետ կքննարկենք՝ հետո մեր տեսակետը կհրապարակենք: Համենայնդեպս, այսօր մենք որևէ մեկնաբանություն չենք անի»:










































