Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների 51.62 տոկոսի ձայները: Այս մասին այսօր հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով երկրի ՆԳՆ վերջնական տվյալները:
Օլանդին ընտրել է 18 մլն 438 մարդ այն ժամանակ, երբ Նիկոլա Սարկոզիի օգտին քվեարկել է ընտրողների 48.38 տոկոսը` նրա օգտին քվեարկել է 16 մլն 869 հազար 971 ընտրող:
Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը կիրակի` մայիսի 6-ի առավոտյան, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 80.34 տոկոս:
Վերջնական արդյունքները 10 օրվա ընթացքում կհրապարակի երկրի Սահմանադրական դատարանը: Օլանդը երկրորդ սոցիալիստն է, ով Հինգերորդ հանրապետության նախագահ է ընտրվում Ֆրանսուա Միտերանից հետո, ով զբաղեցրել էր այդ պաշտոնը 1981-1985թթ.:











































