Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Հերթական մոնոպոլիան կամ օլիգոպոլիան

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել հանրապետության գյուղատնտեսության ոլորտին: Հիշեցնենք, որ սա այն ոլորտն է, որտեղ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցավ նախարարի փոփոխություն: Այսինքն` Սերժ Սարգսյանը տարվա ամենավերջին, ոչ աշխատանքային օրով իսկ փոխեց նախարար Գերասիմ Ալավերդյանին և նշանակեց նոր նախարարի` այդպիսով ընդգծելով, որ գյուղատնտեսության ոլորտը իշխանությունների համար լինելու է առանձնահատուկ կարևորության ոլորտ:
Եվ ահա, երեկ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը: Այստեղ էլ, ըստ երևույթին, թաղված է շան գլուխը: Թե ինչ է նշանակում գյուղացիական հողերի խոշորացում` կարելի է պատկերացնել: Դա նշանակում է գյուղատնտեսության մոնոպոլիզացիա կամ օլիգոպոլիզացիա: Այսօր թանկ վարկերի բեռի տակ կքած և իրենց օրվա հացն ապահովող գույքը կորցնելու վտանգի առաջ կանգնած գյուղացիական հարյուրավոր տնտեսություններ բացարձակապես ի զորու չեն լինելու մասնակցել հողերի խոշորացման գործընթացին և ստիպված են լինելու վաճառել իրենց հողերն ու ըստ էության որպես ճորտ աշխատել ավելի խոշոր հողատերերի մոտ: Իսկ թե ովքեր են լինելու խոշոր հողատերերը` նույնպես դժվար չէ կռահել: Դրանք լինելու են Հայաստանի տնտեսության մնացյալ բոլոր ոլորտներն իրար մեջ բաժան-բաժան արած օլիգարխները` բնականաբար իշխանության ամենավերին օղակների հետ սերտաճած:
Ահա թե ինչու է գյուղատնտեսությունը հայտնվել իշխանության ուշադրության կենտրոնում, իսկ Տիգրան Սարգսյանն էլ երեկ հայտարարել է, որ 2011 թվականի համար այն գերակա ճյուղ է: Տնտեսության ոլորտները խժռելու գործը իշխանության համար միշտ էլ եղել է գերակա խնդիր, և այստեղ զարմանալու ոչինչ չկա: Զարմանալին ընդամենը այն է, որ իշխանությունը գյուղատնտեսության հարցում այսքան ուշացել է: Թեև սա էլ զարմանալի չէ: Ի վերջո իր վերահսկողության տակ, նույն այդ օլիգարխիկ կապիտալին պատկանող բանկային համակարգի միջոցով գյուղացիներին սնանկացնելու համար ժամանակ էր պահանջվում: Հիմա, երբ գյուղացին կանգնած է իր ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ, իշխանությունը որոշել է, որ արդեն հողերը խոշորացնելու իսկական ժամանակն է, որպեսզի ավելորդ դիմադրություն չլինի:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում