Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը (43-0-0), ով վերջին մենամարտում առավելության է հասել Միգել Կոտտոյի նկատմամբ և WBA վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճել, հայտարարել է, որ չի բացառում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու հնարավորությունը:
«Չկա այնպիսի բռնցքամարտիկ, ում հետ ես կցանկանայի մենամարտել: Այդպիսին է իրականությունը: Մինչև Կոտտոյի հետ մենամարտելն էլ մտածում էի կարիերաս ավարտելու մասին: Եվ եթե դա իմ վերջին մենամարտն էր, ապա այն հիանալի էր իմ ֆանատների և բոլորի համար:
Պակյաոյին 40 մլն ԱՄՆ դոլար էի առաջարկում: Զանգահարել և խոսել եմ նրա հետ անձամբ: Հայտնեցի, որ առաջարկում եմ 40 մլն, որից 20-ը պատրաստ եմ փոխանցել մոտակա 48 ժամերի ընթացքում: Սակայն նա մերժեց ինձ: Պակյաոյի կողմից կատարված մի շարք առաջարկություններից ու հայտարարություններից ինձ համար պարզ դարձավ, որ նրա հետ մենամարտ կազմակերպելը մեծ խնդիր է»,- BoxingScence-ի փոխանցմամբ՝ ասել է Մեյուեյզեր-կրտսերը: