Մայիսի 6-ին, ժամը 14.10-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի հրշեջ մասից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորապատ գյուղի գերեզմանատան մոտ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, այնուհետև, ժամը 14.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրունկոսկրի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Հովհաննես Խաչատրյանը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Հ. Խաչատրյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը ընթացքի ժամանակ դուրս է նետվել ավտոմեքենայից և ստացել նշված վնասվածքը:
Կատարվում է նախաքննություն:











































