Բրազիլացի ավտոարշավորդ Ռուբենս Բարիչելոն, ով 2012 թվականի մրցաշրջանում հանդես է գալիս ամերիկյան IndyCar-ում, «Ֆորմուլա-1»-ում իր տեղը վերագտնելու հույս է հայտնել:
«IndyCar-ն ինձ դուր է գալիս: Այստեղ ես արժանացել եմ ջերմ ընդունելության: Սակայն իմ մասնակցությունն ավտոարշավներում «Ֆորմուլա-1»-ի կողմից ուշադրության արժանանալու հնարավորություն է ընձեռում: Ես պետք է կարողանամ վերադառնալ»,- պարբերականների փոխանցմամբ՝ ասել է ավտոարշավորդը:
Բարիչելոն կորցրել է «Ֆորմուլա-1»-ում իր տեղը 2011 թվականի մրցաշրջանի ավարտից հետո, երբ լրացել է «Ուիլյամս»-ի հետ ավտոարշավորդի ստորագրած պայմանագրի ժամկետը: