Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ալբանիայի, Սերբիայի ու Բոսնիա-Հերցեգովինայի ներքին օրենսդրությունները զգալի շեղումներ ունեն մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայից, տեղեկացնում է Грузия-online-ը` հղում անելով BBC-ին: Մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի մասին բանաձև է ընդունվել ԵԽԽՎ վերջին նստաշրջանում: Իսկ Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունաստանում, Իտալիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում, Թուրքիայում և Ուկրաինայում «Համակարգային թերությունների» պատճառով չեն իրագործվում կամ հետաձգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: ԵԽԽՎ կայքում տեղակայված փաստաթղթում առանձին նշվում է Հյուսիսային Կովկասում մարդու իրավունքների խախտումների մասին: