Սիրիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Սա իշխանությունների կողմից համարվում է քաղաքական բարեփոխում նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ 14 ամիս տևած ապստամբությունից հետո:
Ինչպես արդեն հաղորդել էինք, մինչ ընտրությունները երկրի տարբեր հատվածներում կատարվում էին բռնություններ` ավելի բարդացնելով ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքը, ովքեր պետք է մոնիթորինգի ենթարկեն ապրիլի 12-ին հայտարարված զինադադարը:
Reuters-ի փոխանցմամբ` խորհրդարանում այս պահին ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չկա, և ինչպես հաղորդել է պետական լրատվամիջոցը, խորհրդարանի տեղերի հիսուն տոկոսը կզբաղեցնեն «աշխատողների ու գյուղացիների» ներկայացուցիչները:










































