Սիրիայում խորհրդարանական ընտրությունների նախօրեին ցույցեր են տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և նրա ներկայացրած բարեփոխումների:
Ինչպես հաղորդում է Дни.ру պորտալը, Դամասկոսում ակցիայի մասնակիցները կոչ են արել հանուն խաղաղության միավորվել ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնց աջակցում են արտասահմանից:
Հոմսում ազգային համաձայնության նախաձեռնությամբ հանդես է եկել սիրիական ցեղերի ավելի քան 2 հազար ներկայացուցիչ: Միաժամանակ, Սիրիայում հեղինակավոր ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել բոյկոտի ենթարկել խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսի 7-ին: Ընդդիմությունը դրանք ընտրության ծաղրանք է անվանել և հայտարարել այսպես կոչված «այլընտրանքային» խորհրդարանի ձևավորման մասին:
Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ այլընտրանքային խորհրդարանը առաջին հերթին չեղյալ կհամարի գործող սահմանադրությունը, որն ընդունվել է երեք ամիս առաջ և կվերականգնի 1950 թ. ընդունված երկրի հիմնական օրենքը:
Խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարել են նաև արտաքսման մեջ գտնվող ընդդիմադիրները:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել 9 հազար մարդ, մոտ 230 հազարը դարձել է փախստական, մոտ մեկ միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:











































