Արաբկիր համայնքի 4/19 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ այնտեղ իրավիճակը լարված է:
«Առաջին լրատվական»-ը այցելեց ընտրատեղամաս՝ ճշտելու մանրամասները: ԲՀԿ վստահված անձը նշեց, որ ընտրախախտման դեպքեր չեն արձանագրվել, բայց ցուցակներում եղել են 82 ավելացված քաղաքացիներ, որոնք եկել էին շրջաններից, ինչի պատճառով էլ ստեղծվել է լարված իրավիճակ: