Boxingscene-ի տեղեկացմամբ` առաջին միջի քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Սլվարեսը (40-0-1, 29 KO) պաշտպանեց իր տիտղոսը աշխարհի նախկին չեմպիոն Շեյն Մոզլիի (46-8-1, 39 KO) հետ մայիսի 5-ին Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտում:
Հանդիպումն ընթացավ բոլոր 12 ռաունդով, և դրանց արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ Ալվարեսը 119:109, 118:110, 118:110 հաշվով առավելության հասավ Մոզլիի նկատմամբ: