Ընտրատեղամասերում այս պահին արդեն սկսվել է տվյալների ամփոփման գործընթացը, որը պետք է ավարտվի ամենաուշը մինչև առավետյան ժամը 06:00-ին: Այս մասին հայտարարել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
Տվյալների ամփոփումից հետո թվերը պետք է ներկայացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:
Ըստ այդմ, առաջին հերթին ամփոփվում են համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները:
Սիլվա Մարկոսյանի խոսքով, լինում են փոքր տեղամասեր, որոնք 1.5-2 ժամում կարողանում են ամփոփել տվյալները և այդ տեղամասերի թվային ցուցանիշները ԿԸՀ-ին հասու են լինում բավական շուտ:
Լուսանկարը՝ PanArmenian.net-ի