Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Անօրինական գրանցվածներն անարգել քվեարկում են

Թիվ 4/12 ընտրատարածքում քվեարկում են քաղաքացիներ՝ հիմնականում 20-25 տարեկան աղջիկներ, որոնք ապրիլին դուրս են եկել Երևանի հարակից համայնքներում գրանցումից, և ապրիլի վերջին շատ կարճ ժամանակում գրանցում ստացել Արաբկիր համայնքի սեփական տներում, որոնց բնակիչները սակայն նրանց չեն ճանաչում: 4/12 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Խաչիկյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ բացահայտել է կասկածելի գրանցում ունեցող բազմաթիվ քաղաքացիների, սակայն իրավունք չունեն թույլ չտալ մասնակցելու քվեարկությանը, քանի որ ընտրողների ցուցակները հաստատված են ոստիկանության անձնագրային վարչության կողմից:

«Մեր խնդիրը չի, վստահված անձինք իրավունք ունեն ֆիքսել, սակայն մնացածը համապատասխան կառույցները պետք է զբաղվեն»,- ասաց Ռ. Խաչիկյանը:

Ընտրատարածքում մեր գտնվելու ընթացքում քվեարկությանը մասնակցեց հենց նման գրանցում ունեցող մի քաղաքացի՝ Ավագյան Սոնա Կարապետի, ով չգիտեր իր հասցեն և չգիտեր տանտիրոջ անունը, որտեղ գրանցված է: Ընդ որում, հանձնաժողովի անդամը, ով գրանցում էր աղջկան, փորձեց ընդդիմանալ, որ «Ժառանգություն» կուսակցության վստահված անձը գրանցի նրա տվյալները, և ինքն էր պատասխանում հարցերին, թե ում տանն է գրանցված քաղաքացին: Վերջինս հրաժարվեց պատասխանել նաև մեր հարցերին: Անձնագրի տվյալները գրանցելուց հետո նա քվեարկեց:

Ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Սվետլանա Հարությունյանը մեզ հայտնեց, որ նման կասկածելի գրանցում ունեցող քաղաքացիներին հաշվառում են, որ հետո պարզեն իրողությունը, իսկ առայժմ իրավական ոչ մի հիմք չունեն արգելելու նրանց մասնակցությունն ընտրության գործընթացին:

«Ժառանգություն» կուսակցության վստահված անձը տեղեկացրեց, որ հանձնաժողովի տվյալ անդամը նախորդ կասկածելի դեպքերի ժամանակ էլ է ընդդիմացել իրենց և փորձել է թույլ չտալ վերցնել անձնագրային տվյալները: Դիտորդները դիմեցին ոստիկաններին, սակայն նրանք չմիջամտեցին քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ դրա համար հանձնաժողովի նախագահը պետք է դիմի իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում