Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ընտրություններին. ՊՆ

Էլեկտրոնային լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում խորհրդարանական ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ, մասնավորապես` տեղեկություններ են ստացվում, թե զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր, փորձում են վերահսկել նրանց քվեարկությունը և այլն:

ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ խորհրդարանական ընտրություններին: ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն (ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 8-րդ, կետ 2, 3, 6, 7, 8, 10, հոդված 9-րդ, կետ 7, հոդված 10-րդ, կետ 5, և հոդված 11-րդ, կետ 5), խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար ՀՀ զինված ուժերում իրականացվել և իրականացվում են զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու կազմակերպչական աշխատանքներ: Պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նույն տարածքում հաշվառված նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվել են զորամասերի ընտրողների ցուցակում (ՀՀ ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 8-րդ, կետ 8): Զորամասերի հրամանատարները զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված ընտրողների ցուցակները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրել են քվեարկության օրվանից երեք օր առաջ` զմռսված ծրարով, որը բացվում է քվեարկության օրը` տեղամասային ընտրական հանձնաժողովում (ՀՀ ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 10-րդ, կետ 5): Ընդ որում, զինծառայողները մասնակցում են ընտրություններին աշխարհագրորեն մոտ գտնվող ընտրական տեղամասերում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրահանգավորել է ընտրական գործընթացներում ներառված զորամասերի հրամանատարությանը՝ խստորեն ղեկավարվել ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների պահանջներով և վերահսկում է հրահանգի կատարումը:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ անհասցե ահազանգերը, որտեղ նշված չեն լինի ընտրական տեղամասը, ընտրախախտման հստակ նկարագրությունը ու այլ մանրամասներ, կդիտարկվեն որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում