Նոր ինտերնետային կայքը նպատակ ունի բանտարկյալներին կապել արտաքին աշխարհի հետ:
Daily mail-ը գրում է, որ Meet-An-Inmate.com ինտերնետային կայքը ներկայացում է հարյուրավոր բանտարկյալների լուսանկարներ: Կայքում գրված է, որ բանտարկյալները նույնպես սիրալիր են և զվարճալի, պարզապես հանցանքներ են գործել:
Բանտարկյալները վճարում են, որպեսզի իրենց մասին տեղեկություն տեղադրեն կայքում իրենց լուսանկարի հետ` այդ կերպ գրավելով տղամարդկանց և կանանց ուշադրությունը և ակնկալելով ժամադրություն նրանց հետ:
Համացանցի օգտատերերը անգամ կարող են պարզել, թե ինչպիսի հանցանքի համար է բանտարկված անձը:











































