Հայաստանի ԱԺ ընտրություններում Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը մեկնաբանել է ընտրական գործընթացը:
Ըստ Ցինկերի ընտրությունները հանգիստ են անցնում, կազմակերպված, ոչ մի կոպիտ խախտում դեռևս չի արձանագրվել: Այս ընտրությունների դրական կողմերից է նաև տեսախցիկների տեղադրումը ընտրատեղամասերում:
Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը: ICES շտաբը գտնվում է Congress-Hotel-ում: