ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են տեղեկատվություն` թիվ 3/08 տեղամասում ընտրակաշառք բաժանելու մասին և դա փորրձում են կապել ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավար Միհան Պողոսյանի անվան հետ:
Նշենք, որ Միհրան Պողոսյանը որևէ ընտրական գործընթացում ներգրավված չէ, առավել ևս, որ նա օրենքի ներկայացուցիչ է: Լուրը դիտարկում ենք, որպես սև քարոզչության հերթական «խաղիկ» և դատախազությանը կոչ ենք անում օպերատիվ ստուգել այդ լուրը և պատժել օրինախախտներին, անկախ նրանից թե ու՞մ «մարդիկ» են նրանք: