Ռուսաստանցի մարզուհի Մարգարիտա Գասպարյանը դարձավ Մոսկվայում անցկացվող ITF մրցաշարի հաղթող: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 25 000 ԱՄՆ դոլար է: 17-ամյա մարզուհին 6:3, 4:6, 6:1 հաշվով եզրափակիչում առավելության հասավ թուրք Կագլու Բույուկակսայի նկատմամբ:
Նշենք, որ այժմ Մարգարիտան WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 404-րդ հորիզոնակը: Սա լավագույն արդյունքն է Գասպարյանի մարզական կարիերայում:










































