Թբիլիսիի «Քորթյարդ Մարիոթ» հյուրանոցի համարներից մեկում այսօր առավոտյան հայտնաբերվել է Ֆրանսիայի քաղաքացու դիակ, հաղորդում է Trend-ը: Արտաքին տվյալներով, նա մոտ 40 տարեկան տղամարդ է: Մարմնի վրա դանակով հասցված վնասվածքներ կան: Զոհվածի ինքնությունը դեռ չի բացահայտվում: Նախնական վարկածով սպանությունը տեղի է ունեցել վիճաբանության արդյունքում: Իրավապահներն արդեն ուսումնասիրում են անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները: Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությունը չի մեկնաբանում միջադեպը:











































