ԱՄՆ-ի Լիբերտար կուսակցությունը մայիսի 5-ին հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածուի մասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, կուսակցության թեկնածուն Նյու Մեքսիկայի 59-ամյա նահանգապետ Գերի Ջոնսոնն է: Նա ստացել է կուսակցության 70%-ի պաշպանությունը Լաս Վեգասում կայացած համագումարի ժամանակ:
Հենց ինքը` Ջոնսոնը, ցանկություն էր հայտնել Լիբերտար կուսակցությունից նախագահ ընտրվել 2011 թ.: Դրանից առաջ նա փորձում էր ընտրություններում հանդես գալ որպես Հանրապետական կոսակցության թեկնածու:
Ջոնսոնի ծրագիրը ներառում է պետական ծախսերի կրճատում, ինչպես նաև մարիխուանայի օրինականացում:
Reuters-ը նշում է, որ Լիբերտար կուսակցությունը հանդես է գալիս «նվազագույն պետություն, առավելագույն ազատություն» կարգախոսով:
Նշենք, որ բացի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների թեկնածուներից` մյուս քաղաքական իշխանությունները ԱՄՆ-ում ցանկացած տիպի ընտրությունների ժամանակ շատ քիչ տոկոս են հավաքում: Լիբերտարների լավագույն ցուցանիշը 1.1% է, որը գրանցվել է 1980 թ.: