Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի 06/16 ընտրատեղամասի ընտրասենյակում կախված է Սերժ Սարգսյանի նկարը հանելու շուրջ աղմուկ էր բարձրացել:
Հանձնաժողովի նախագահ Դանիել Իոնաննիսյանը հենց նոր տեղեկացրեց, որ հարցը դրվել է քվերակության և չորս կողմ, մեկ դեմ և երկու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշվել է՝ նախագահի նկարը պետք է հանվի: Նա նաև հավելեց, որ այս հարցը ԶԼՄ-ների շնորհիվ լուծվեց:











































