Ֆրանսիայի ընտրողները շարունակում են քվեարկել Նիկոլա Սարկոզիի կամ Ֆրանսուա Օլանդի օգտին նախագահական ընտրություններում, որոնք կարող են ազդել Եվրոպայի` իր պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու ջանքերի վրա: Ընտրությունները ազդեցություն կունենան նաև այն հարցում, թե որքան ժամանակ ֆրանսիական զորքերը կմնան Աֆղանստանում:
Ինչպես հաղորդում է The Associated press-ը, վերջին հարցումները ցույց են տվել, որ Սարկոզին ձեռք է բերում ֆրանսիացիների աջակցությունը ընտրություններից առաջ, բայց, այնուամենայնիվ, ըստ հարցումների, հաղթանակը Օլանդինն է:
Քարոզարշավ ու հարցումներ անցկացնելը դադարեցվել է, մինչև հայտնի կդառնան այսօրվա ընտրության արդյունքները:
Պարոն Սարկոզին «անակնկալի» հույս ունի:
Հիշեցնենք, որ ընտրությունները Ֆրանսիայի արտասահմանյան տիրույթներում սկսվել էին դեռևս շաբաթ օրը:










































