Իսպանական մամուլի տեղեկացմամբ` 34-ամյա վետերան Ռաուլը կարող է «Եվրո-2012»-ի ժամանակ երկրի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն ստանալ:
«Կարմիր Ֆուրիա»-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Ռաուլը կարող է մասնակցել Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը:
«Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք «Եվրո-2012»-ին հայտագրված ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի մայիսի 15-ին, սակայն այն վերջնական չի լինի:
Հնարավորություններ ունեն բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում՝ Ռաուլը: Նա լավ մրցաշրջան է անցկացրել և ցուցադրել է իր հիանալի մարզավիճակը: Չնայած պետք է նշեմ, որ նա բազմաթիվ արժանի մրցակիցներ ունի: Ես բոլորին չեմ կարող ընդգրկել թիմի կազմում և ստիպված կլինեմ ընտրություն կատարել»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:










































