Իտալական ծագմամբ կանադացի նախկին սուպերմոդել Լինդա Եվանգելիստան դատական հայց է ներկայացրել ֆրանսիացի միլիարդատեր, դերասանուհի Սալմա Հայեկի ամուսնու` Ֆրանսուա-Անրի Պինոյի դեմ: Եվանգելիստան նրանից ամսական 46 հազար դոլար ալիմենտ է պահանջում` իրենց որդի Ավգուստինայի խնամքի համար (օրական 1500 դոլար):
Գումարում ներառված են թիկնապահին, վարորդին և դայակին վճարելու ծախսերը: Այս մասին հայտնում է NEWSru.co.il-ը: 46-ամյա Եվանգելիստայի կարծիքով` Ավգուստինան արժանի է այնպիսի շքեղ կյանքի, ինչպիսին վարում է 4-ամյա Վալենտինան` Պինոյի և նրա ներկայիս կնոջ դուստրը:
Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել է, որ ավելի վաղ ինքն անձամբ է բարձրացրել ալիմենտների հարցը, սակայն Եվանգելիստայի պահանջը խելամիտ չէ: Նրա խոսքով` իր և Եվանգելիստայի մտերմությունը շատ կարճ է տևել: 2006 թվականի սկզբին մոդելը հայտարարել է հղիության մասին:
Ֆրանսիացի տնտեսագետները Ֆրանսուա-Անրի Պինոյի կարողությունը գնահատում են 11,5 միլիարդ դոլար:











































