Թայլանդում նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած երեք պաթյունի հետևանքով տուժել է ավելի քան 47 մարդ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է MCTO TV թայլանդական տեղական հեռուստաալիքը:
Պայթյունները տեղի են ունեցել շաբաթ օրը Ռայոնգ շրջանում տեղակայված Bangkok Synthetics Co., Ltd գործարանում: Պատահարի պահին գործարանում գտնվել է մոտ 60 մարդ: Հարակից շենքերից տարհանվել են մարդիկ:
Երկրի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ պայթյունի պատճառը քիմիական նյութերի արտահոսք է եղել:
Տուժածները հոսպիտալացվել են: Հաղորդվել է, որ նրանցից յոթը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածներից ոմանց մոտ այրվել է մարմնի մակերեսի մոտ 50 %-ը:










































