Ֆինլանդիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը, ով հանդես էր գալիս 55 կգ քաշային կարգում, պարտվեց Ղրղզստանը ներկայացնող Արսեն Երալիևին` զրկվելով օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից:
Ռոմանը կարող է պայքարել բրոնզե մեդալի նվաճման համար, եթե Երալիևը դուրս գա եզրափակիչ:








































