Հուլիսի 7-ին գերծանր քաշային կարգում IBF, WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի IBF վարկածով պարտադիր թեկնածու 40-ամյա ամերիկացի Թոնի Թոմփսոնի հետ:
Բռնցքամարտիկների համաձայնության ֆինանսական կողմը չի բացահայտվում: Ավելի վաղ Թոմփսոնի պրոմոութեր Դեն Գուսսենը փորձում էր մենամարտն ԱՄՆ-ում անցկացնելու համաձայնություն ձեռք բերել, սակայն Կլիչկոն բացասական պատասխան տվեց, քանի որ բռնցքամարտը Եվրոպայում անցկացնելն ավելի եկամտաբեր է:
Մենամարտը տեղի կունենա Բեռնի ֆուտբոլային մարզադաշտում (Շվեյցարիա):
Հիշեցնենք, որ այս բռնցքամարտիկները ռինգում հանդիպել են նաև 2008 թվականի հուլիսին, երբ Կլիչկոն իր մրցակցին նոկաուտի ենթարկեց 11-րդ ռաունդում: