Մայիսի 16-ից ԱՄՆ-ի փոստային ծառայությունը կփոխի փոստային փոխանցումների կանոնները: Այդ օրվանից արտասահման չի կարելի ուղարկել լիցիում պարունակող մարտկոցներ կամ դրանցով սաքավորումներ:
Դա նշանակում է, որ ամերիկյան համացանցային խանութները չեն կարող այլ երկրներ ուղարկել iPhone, iPad և նվագարկիչների, հեռախոսների, պլանշետների այլ տեսակներ:
Արգելքն անդրադառնալու է այնպիսի ծառայությունների վրա, ինչպիսիք են EMS-ը, Priority Mail-ը և First Class Mail-ը: