Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը բացատրել է, թե ինչու է Նադեր Խադանի հետ կայանալիք իր շաբաթօրյա մենամարտը դիտելու տոմս ուղարկել Արթուր Աբրահամին:
«Մենք տոմս ենք ուղարկել Արթուր Աբրահամին: Պատճառն այն է, որ ամեն անգամ, երբ ես պետք է տիտղոսի պաշտպանության պարտադիր մենամարտ անցկացնեմ, իմ հակառակորդները կա՛մ փախչում են, կա՛մ հիվանդանում, կա՛մ էլ փոխում են իրենց քաշային կարգը: Այդպես եղավ թե՛ Միքքել Քեսսլերի, թե՛ Դմիտրի Սարտիսոնի դեպքում: Այդ պատճառով էլ մենք նման կատակ արեցինք, բայց, ինչպես ասվում է, ցանկացած կատակ ճշմարտության մասնիկ է պարունակում:
Աբրահամը դեռևս չի պատասխանել իմ հրավերին, սակայն հուսով եմ, որ նա ներկա կլինի այդ մենամարտին»,- հայտարարել է Ռոբերտ Շտիգլիցը: