Ավստրալիական պարբերականները հայտնում են, որ «Ռեդ Բուլ»-ի կոնստրուկտորների ներկայիս գավաթակիրը հրաժեշտ չի տա ավստրալիացի Մարկ Ուեբերին:
Աղբյուրների փոխանցմամբ` «Ռեդ Բուլ»-ն արդեն պատրաստ է երկարաձգելու Ուեբերի հետ կնքած պայմանագրի ժամկետը` 2013 թվականի մրցաշրջանի համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մարկը կարող է «Ֆերարի» տեղափոխվել և դառնալ Ֆերնանդո Ալոնսոյի զուգընկերը: Ինքը` Ուեբերը հայտնել է, որ չի պատրաստվում 2012 թվականին ավարտել կարիերան:
«Ես հաճույք եմ ստանում ավտոարշավներից, մրցաշրջանի լավ մեկնարկ եմ գրանցել: Միտք էլ չունեմ ավարտել կարիերաս: Լի եմ ուժերով և պատրաստ հաջողություններ գրանցելու»,- հայտնել է ավտոարշավորդը: