Այսօր, մայիսի 5-ին Լաս Վեգասում կայանալու է WBC վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի (42-0-0) և WBA վարկածով երկրորդ թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Միգել Կոտոյի (37-2-0) միջև մենամարտը, որից առաջ բռնցքամարտիկներն անցել են կշռման պարտադիր արարողությունը:
Կշռման արդյունքում պարզվել է, որ երկու բռնցքամարտիկներն էլ թեթև միջին քաշային կարգի են պատկանում: Մեյվեզերի կշիռը 68.5 կիլոգրամ էր, իսկ Կոտոյինը` 69.9 կիլոգրամ:
Կշռման ընթացակարգի մասնակից են դարձել նաև WBC վարկածով թեթև միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսը և Շեյն Մոզլին: Երկու բռնցքամարտիկներն էլ 69.9 կիլոգրամ էին կշռում: