Անցած շաբաթ ԶԼՄ-ներում արծարծվող գլխավոր թեմաներից մեկը ռուս էստրադային երգիչ Նիկոլայ Բասկովին արագ կերպով արված վիրահատությունն էր: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Բացի այդ, տաբլոիդները քննարկել էին այն, թե ինչպես են տոնել իրենց ամուսնության մեկ ամյակը բրիտանացի արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև այն, թե ինչու է Մադոննան փոշմանել Լենա Կատինին վերցնել իր հետ ռուսական համերգների ժամանակ:
Հիշեցնենք, որ Բասկովն իրեն վատ էր զգացել «Նիկոլայ Բասկովի ամուսնական գործակալություն» հայտնի թոք շոուի ժամանակ: Ինչպես հայտնում էին ԶԼՄ-ները, «Ռուսաստանի ոսկե ձայնը» շտապ տեղափոխվել էր մոսկովյան կլինիկաներից մեկը, որտեղ արագ վիրահատվել էր նրա բորբոքված կույրաղիքը։
Անձամբ երգիչը հրաժարվել է իր ինքնազգացողության վերաբերյալ մեկնաբանություններ անել: ԶԼՄ-ների հաղորդմամբ` վիրահատությունը կատարել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Սևերցովը:
Երգչի մամլո քարտուղար Մարինա Նաումովան ավելի վաղ հայտարարել էր, որ հոսպիտալացման պատճառ կարող էր լինել գերհոգնածությունը: Միևնույն ժամանակ շատ էր խոսվում այն մասին, որ երգչի ինքնազգացողությունը վատացել էր խիստ դիետայի հետևելու պատճառով:









































