Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Նախընտրական լակմուս

Հայաստանն ավարտեց նախընտրական պատմությունը: Պետք է ասել, որ այն ստացվեց միջին վիճակագրական՝ ո՛չ ցնցող տպավորիչ ու ո՛չ էլ ահավոր ձանձրալի: Հայաստանն անցկացրեց հերթական մի նախընտրական արշավ, որում ընդդիմություն ներկայացող ուժերն իրենց դերի մեջ էին, իշխանությունն էլ՝ իր:

Առաջիկա օրերին, թերևս, առիթներ կլինեն առավել հանգամանալից անդրադառնալ ընտրարշավին, դրանում մասնակիցների վարքին, գործողություններին, կիրառված նոր կամ հին տեխնոլոգիաներին, դրանց արդյունավետությանը: Դեռ առիթներ կլինեն նախընտրական դրսևորումները կապել հետընտրական գործողությունների հետ, նորովի մեկնաբանել այս կամ այն ուժի նախընտրական վարքը` կապելով հետընտրական սպասելի կամ անսպասելի զարգացումների հետ: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ անկախ նախընտրական արշավին, դրա մասնակիցների գործողություններին և վարքագծին, բովանդակային կողմին տրվող գնահատականներից, այդուհանդերձ անցնող մեկ ամիսը բավական կարևոր էր Հայաստանի համար, քանի որ նախընտրական արշավը այնուհանդերձ հնարավորություն է շատ ավելի մեծ լսարանի համար խոսել այն խնդիրների մասին, որոնց մասին ոչ միշտ է հաջողվում հրապարակային դատողություններ անել, որոնց վերաբերյալ ոչ միշտ է լինում հասարակական մեծ հետաքրքրություն:

Ի վերջո, նախընտրական արշավը արթնացնում է հասարակության զգալի մասին և անկախ մարդկանց համակրանքից և հակակրանքից, անկախ նրանց կատարած ընտրությունից` այնուհանդերձ քննարկվում են երկրի համար կարևորագույն խնդիրներ, հնարավորինս շատ խոսվում է այդ խնդիրների, դրանց լուծման տարբերակների մասին: Այդ ընթացքում լինում է ոչ միայն ազնիվ և անկեղծ քննարկում ու զրույց հանրության հետ, այլ նաև պոպուլիզմ, լինում է երեսպաշտություն, խորամանկություն, լինում են չափազանցված խոստումներ: Բայց այդ ամենը նաև անխուսափելի է, իսկ կարևորն այն է, որ խնդիրների մասին խոսվում է և խոսվում է հանրային հետաքրքրության թեկուզ համեմատական աշխուժացման ֆոնին: Կասկած չկա, որ այդ ամենը թողնում է նստվածք հասարակության մոտ, մարդիկ ավելի շատ են սկսում խորհել իրենց կյանքի, խնդիրների մասին, երկրի կառավարման գործում իրենց մասնակցության, դերակատարության, քաղաքացիական ակտիվ կեցվածքի, իրավագիտակցության մասին:

Այս տեսանկյունից, անկախ ընտրության արդյունքից և հետընտրական իրավիճակներից, Հայաստանի քաղաքացու համար համապետական ընտրարշավները նաև քաղաքական հասունացման հերթական մի փուլ են, որը անկասկած ձևավորում է հասարակական նոր որակներ, և միևնույն ժամանակ, նաև մատնացույց անում հասարակական նոր խնդիրներ, որոնց վրա հարկ է աշխատել և մտածել դրանք հաղթահարելու մասին: Այլ կերպ ասած` անկախ իր որևէ ելքից, անկախ ընթացքից, մասնակիցների որակներից, կիրառվող տեխնոլոգիաների արդիականությունից, անկախ ամեն ինչից՝ ընտրական գործընթացները լակմուսի թուղթ են ցանկացած պետության, հասարակության, ցանկացած քաղաքական համակարգի համար: Եվ պարզ է նաև, որ այդ թվում տեղ գտած ամեն ինչ ենթարկվելու է բազմազան մեկնաբանությունների, մեկը գոհ է լինելու թղթում արտահայտվածից, մյուսը` դժգոհ, երրորդը` գուցե այլ վերաբերմունք և արձագանք դրսևորի: Բայց թուղթը կա, և այն ցույց է տալու մեր պետության, հասարակության և քաղաքական համակարգի ներկայիս վիճակը, ու ինչպես ասվում է՝ աչք ունեցողը կտեսնի:

Մյուս կողմից, երբ մենք փորձում ենք դիտարկել Հայաստանում համապետական ընտրությունների էվոլյուցիան, ապա տեսնում ենք, որ հասարակական-քաղաքական հասունացման և պետական կյանքի կազմակերպման որակական աճը, մեղմ ասած, այնքան էլ բավարար դինամիկայի մեջ չէ: Ավելին` կան բազմաթիվ մարդիկ կամ ուժեր, որոնք համարում են, որ այդ դինամիկան եղել է ոչ թե դրական, այլ բացասական: Բոլոր դեպքերում, այն, որ նախընտրական քարոզարշավի բոլոր՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մասնակիցները ընդունում էին երկրում արմատական փոփոխություններ կատարելու և լրջագույն բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, վկայում է, որ նախորդ համապետական ընտրությունների շղթայում Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի սուբյեկտները չեն կատարել անհրաժեշտ հետևություններ, բավարար չափով չեն վերծանել լակմուսի նախկին թղթերը, այլապես ներկայումս բոլորը միաբերան չէին հավաստի, որ երկիրը հասել է պատմական մի կետի, և փոփոխությունները ճակատագրական անհրաժեշտություն են:

Հետևաբար, կենսական անհրաժեշտություն է, որ գոնե այս անգամ, գոնե այս թուղթը իսկապես ենթարկվի համարժեք, բավարար դիտարկման և արվեն ամբողջական հետևություններ ու եզրակացություններ: Ավելին` անհրաժեշտություն է, որ ներկայիս լակմուսի թղթի «վերծանումը» լինի ոչ միայն ամբողջական, դիպուկ, անկեղծ, այլ նաև օպերատիվ: Այսինքն` Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր մասնակիցները՝ անհատներից մինչև խմբեր, արդեն իսկ մայիսի 6-ին, թերևս, պետք է ընտրատեղամասեր գնան նախընտրական թղթից որոշակի հետևություններ արած, առնվազն նախնական, բայց հիմնարար եզրակացությունների հանգած, դրանց առնվազն անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարած: Հայաստանը ավելորդ ժամանակ չունի, թանկ է ամեն օրն ու ժամը, արդյունավետության կարիքն է զգում ամեն մի րոպեն:

Դա, իհարկե, չի նշանակում, որ մայիսի 6-ը պետության մահն է կամ ազատությունը: Ամենևին: Պարզապես, ներկայումս Հայաստանը մի վիճակում է, երբ ամեն մի կորցրած րոպեն ապագայի համար կրկնապատկում է իր ծանրությունը, ինչը նշանակում է, որ այսօր չարածի համար մենք վաղը ստիպված ենք լինելու չարչարվել ու պայքարել կրկնակի եռանդով՝ ֆիզիկական, հոգևոր և մտավոր ուժի կրկնակի պահանջով, քան երեկ կամ այսօր էր անհրաժեշտ այդ խնդիրները լուծելու համար: Մեր ժամանակն ու ռեսուրսները բավական սուղ են, հետևաբար նաև կրկնակի թանկ, որպեսզի մենք մեզ թույլ տանք կրկնապատկել մեր խնդիրների ծանրությունը: Հայաստանն այլընտրանք չունի, քան անհապաղ հաստատել սահմանադրական պետական կարգ, քան ձևավորել իրավական ինքնագիտակցությամբ քաղաքացիական հասարակարգ, տարանջատել իշխանությունը բիզնեսից և ձևավորել անկախ դատական համակարգ, օրինական և իրավահավասար մրցակցային միջավայր ձևավորելով քաղաքացու ստեղծագործական պոտենցիալի իրացման համար: Հայաստանը միայն այդ ճանապարհով կարող է համալրել մրցունակ պետությունների ընտանիքը, ապահովելով պետության և ժողովրդի հարատևման քաղաքակրթական հուսալի երաշխիքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում