Վատ եղանակային պայմանները ԱՄՆ-ի արևելյան շրջաններում ստիպել են, որպեսզի մի քանի օդանավակայան դադարեցնեն չվերթները: Նյու Յորքում հետաձգվել է մի քանի հարյուր չվերթ, օդանավակայաններում են մնացել բազմաթիվ ուղևորներ, որոնք չեն կարողացել հասնել իրենց քաղաքներ:
Փողոցներում արձանագրվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ: Փողոցները լի են աղբով, քանի որ ձյան պատճառով հնարավոր չի եղել աղբահանության մեքենաների մուտքը ծանրաբեռնված փողոցներ:
Սպասվում է, որ այսօր Նյու Յորքում կլինեն նոր տեղումներ` մինչև 30-35 սմ: