Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստ է Ալեքսանդր Պովետկինի հետ մարտին:
«Ես հետաքրքրված եմ Պովետկինի հետ մենամարտով: Նա շատ լավ պատրաստված և հետաքրքիր ունակություններով բռնցքամարտիկ է»,- ասել է Կլիչկոն:
Հիշեցնենք, որ իր հաջորդ մարտը Կլիչկոն անցկացնելու է հուլիսի 7-ին Բեռնում՝ Թոմ Թոմփսոնի դեմ: