Ամերիկյան ուղեծրային Hubble աստղադիտակը հայտնաբերել է մարդկությանը հայտնի ամենահին գալակտիկան, որի տարիքը կազմում է մոտավորապես 13,2 մլրդ տարի:
Ըստ Կալիֆոռնիայի համալսարանի աստղագետ Գարտ Իլինգուորտը հայտնել է, որ այս գալակտիկան սկսել է ձևավորվել Մեծ պայթյունից 480 մլն տարի հետո: Այս մասին գիտնականները հրապարակել են Nature հայտնի գիտական ամսագրում:
Տեղեկացնենք, որ Hubble աստղադիտակն արդեն քսան տարի է` գտնվում է երկրագնդի ուղեծրում, որի միջոցով գիտնականների հաջողվել հայտնաբերել բազմաթիվ այլ գալակտիկաներ և պարզել դրանց տարիքը մեծ ճշգրտությամբ: