Ինչպես հաղորդում է ղազախական հեռուստատեսությունը, այդ երկրում ձերբակալել են մի մարդու, որը ներկայանում էր որպես Նուրսուլթան Նազարբաևի թոռ և ՆԳՆ աշխատակից ու զբաղվում դրամաշորթությամբ:
Ձերբակալված ինքնակոչ «թոռը» մի քանի ամիս շարունակ զբաղվել է խարդախությամբ և ավելի քան 100 հազար դոլար է շորթել տեղի գործարարներից:
Խարդախություններով զբաղվող երիտասարդը զբաղվել է նաև մեքենաների առևանգմամբ:
Նրան հիմա սպասում է մինչև 10 տարի ազատազրկում։