Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել:
Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փառք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետեւանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաեւ լավագույն մասնագետներ արտերկրից:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:
Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար եւ մաղթենք բոլորին շուտափույթ ապաքինում»:










































