Tuesday, 09 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել

Գյումրին անձրևով ու տոռնադոյով չի ընդունել Ծառուկյանին

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդիպել է Շիրակի մարզի ընտրողների հետ: ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը եղել է Ազատանում, Ամասիայում, Աշոցքում և ընտրողների հետ հանդիպումը եզրափակել Գյումրիում:

Թիվ 34 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Մարտուն Գրիգորյանի մամուլի պատասխանատու Աղասի Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով ԲՀԿ-ի քարոզարշավի մասին, նախ շեշտեց. «Եղանակը լավն էր, երկու օր խայտառակ անձրև ու տոռնադո էր: Իր գալուց մի ժամ առաջ խաղաղվեց: Եկել էին մարդիկ, ինքն էլ շատ չխոսեց, չհոգնեցրեց»: Հիշեցնենք, որ երեկ Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաքի ժամանակ տեղացած հորդառատ անձրևի պատճառով ԲՀԿ-ի հանրահավաքը շատ կարճ տևեց: Ա. Աբրահամյանի փոխանցմամբ՝ Ծառուկյանն ընտրողներին կոչ է արել ձայն տալ ԲՀԿ-ական թեկնածուներ Մարտուն Գրիգորյանին և Սամվել Բալասանյանին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թիվ 34 ընտրատարածքում սպասվող ընտրապայքարի վերաբերյալ ասաց, որ և՛ ՀՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի թեկնածուն բավական միջոցներ են ծախսում գովազդի, քարոզչության համար, և ակնկալվում է, որ այս ընտրատարածքում շատ խիստ մրցակցություն է լինելու: «Խիստ ուժեղ մրցակցություն է ընթանում, որևէ հետազոտություն չունենք արած, բայց քաղաքի տրամադրություններն այդ իմաստով խիստ մրցակցային են, հույս ունեմ ընտրությունների օրը որևէ բախում չի լինի»,- ասաց նա:

Հարցին, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությունն ինչպե՞ս անդրադարձավ թեկնածուների վարկանիշի վրա և ինչպիսի՞ն է այսօր մթնոլորտը Գյումրիում, նա պատասխանեց. «Իմ խորը համոզմամբ, դա քաղաքականության հետ կապված սպանություն չէր: Թեկնածուների վարկանիշի վրա դա չազդեց, գուցե մեկ-երկու օր ինչ-ինչ տրամադրություններ փորձեցին ձևավորել քաղաքում, բայց դա երկարաժամկետ ազդեցություն չունեցավ»:

Լ. Բարսեղյանն ասաց նաև, թե չի կարծում, որ մեծ թվով ոստիկաններ կբերեն Գյումրի. «Օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ մի 40 ավտո ոստիկան էին բերել, բայց դա համապետական ընտրություն չէր, և ռեսուրսները քիչ թե շատ ազատ էին, բայց մեկ էլ տեսաք՝ այս անգամ էլ բերեցին, ո՞վ գիտե»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում