Դրեզդենում վերսկսվել է Sturm 34 նեոնացիստական արգելված խմբավորման հանդեպ դատավարությունը։ Այս մասին հաղորդում է dpa-ն: Դրեզդենի մարզային դատարանը կրկնակի կվերանայի կազմակերպության հինգ առաջնորդների գործը: Նրանց մեղադրում են հանցագործ խմբավորում ստեղծելու մեջ:
2008 թ. Դրեզդենի մարզային դատարանը նրանց արդարացրել էր, սակայն Գերագույն դատարանը Sturm 34-ին հաջորդ տարի ճանաչել էր հանցագործ խմբավորում: Գործը նորից կվերանայվի մարզային դատարանում:
Խմբավորումը ձևավորվել է 2006 թ.՝ Սաքսոնիայի Միթթվեյդ քաղաքում: Կազմակերպության անդամների նպատակն է եղել իրենց քաղաքում և քաղաքի շրջակայքում «ազգային, տիզերից ազատ դարչնագույն դաշտ ստեղծել»: Նրանց զոհերն էին ձախերը, ներգաղթյալները և պանկերը:









































